ԵՄ-ի խորհուրդը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը երկարաձգել Է մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը
Եվրամիության խորհուրդը հուլիսի 26-ին ընդունել Է ֆորմալ որոշում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը վեց ամսով՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը, երկարաձգելու վերաբերյալ:
Այդ մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի՝ հուլիսի 26-ին տարածված հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Խորհուրդն այսօր որոշում ընդունեց վեց ամսով՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու պլանավորված միջոցները, որոնք նպատակաուղղված են ՌԴ-ի տնտեսության հատուկ հատվածների դեմ»,- ասված Է հայտարարության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ