Լոնդոնում հոսպիտալացրել են Ելիզավետա 2-րդի ամուսնուն
Մեծ Բրիտանիայի Ելիզաբեթ 2-րդ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի 99-ամյա դուքս Ֆիլիպը, վատ ինքնազգացողությունից հետո, բժիշկների խորհրդով, տեղափոխվել է Լոնդոնի Թագավոր Էդվարդ 7-րդ-ի անվան հիվանդանոց: Այս մասին ասվում է Բուկինգեմյան պալատի տարածած հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Դուքսի հոսպիտալացումը նախազգուշական միջոց է, որն ընդունվել է Նորին գերազանցութան բժշկի խորհրդով: Ակնկալվում է, որ Դուքսը մի քանի օր կմնա հիվանդանոցում ՝ հսկողության և հանգստի համար»,-ասված է Բուքինգհեմյան պալատի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Reuters-ը հայտնում է, որ արքայազն Ֆիլիպը վերջերս իրեն վատ է զգացել, սակայն բժշկական հաստատություն է ժամանել սովորական մեքենայով, և մտել է հիվանդանոցի շենք առանց կողմնակի օգնության:
Ըստ Reuters գործակալության աղբյուրի, 94-ամյա թագուհի Ելիզաբեթ 2-րդի ամուսնու հոսպիտալացումը կապված չէ կորոնավիրուսային վարակի հետ:
Կարծիքներ