Երիտասարդ բռնցքամարտիկները մեկնել են Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին մեկնել է Խորվաթիա` Եվրոպայի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղաների պայքարում Վազգեն Բադալյանի գլխավորությամբ հանդես կգան 48 կգ Լևոն Վարդանյանը, 51 կգ Դավիթ Սաֆարյանը, 54 կգ Արթուր Ավետիքյանը, 57 կգ Էրիկ Առստամյանը, 60 կգ Անդրանիկ Մարտիրոսյանը, 63.5 կգ Ռաֆայել Ներսիսյանը, 67 կգ Արգիշտի Հակոբյանը, 71 կգ Մարատ Միքայելյանը, 75կգ Ալբերտ Հարությունյանը, 80 կգ Արմեն Պողոսյանը, 86 կգ Նորայր Հակոբյանը, 92 կգ Դավիթ Սիմոնյանը, +92 կգ Միսակ Ստեփանյանը:
Աղջիկների պայքարում Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ ռինգ դուրս կգան 48 կգ Հեղինե Պետրոսյանը, 54 կգ Լյուսի Ավետիսյանը, 60 կգ Լիլիթ Ասատրյանը:
Եվրոպայի երիտասարդների առաջնությունը կեզրափակվի ապրիլի 15-ին:
Կարծիքներ