Ամերիկյան հայտնի դերասանուհու մոտ Լայմի հիվանդություն է հայտնաբերվել
Ամերիկացի հայտնի դերասանուհի, սթենդ ափ արտիստ Էմի Շումերը հայտնել է, որ բուժվում է Լայմի հիվանդությունից: Նա այդ մասին գրել է Ինստագրամի իր էջում:
«Ինչ-որ մեկն այդ ամառ վարակվե՞լ է Լայմի հիվանդությամբ: Իսկ ես հիվանդացել ու բուժվում եմ: Գուցե այս վարակն ինձ մոտ նոր չէ: Ինչ խորհուրդ կտաք, գուցե գինի խմեմ: Գիտեմ, որ արեւից պետք է հեռու մնամ: Ես հիմա ինձ լավ եմ զգում»,- գրել է նա:
Լայմի հիվանդությունը տիզերի միջոցով փոխանցվող վարակ է: Նախանշաններից է մաշկային ցանը: Վարակը բուժվում է հակաբիոտիկներով: Առանց բուժման այն կարող է լրջագույն հետեւանքների հանգեցնել:
Կարծիքներ