Կոնֆերենցիայի լիգայի մեկնարկից առաջ «Ալաշկերտից» հեռացել է 13 ֆուտբոլիստ
ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղարկությանը պատրաստվող Երևանի «Ալաշկերտի» կազմում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ։
Ինչպես տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը, թիմի կազմում իրենց ելույթները չեն շարունակի Ժոզե Էմբալոն, Եվգենի Յատչենկոն, Ալեքսեյ Ռոդիոնովը, Արտյոմ Պոտապովը, Դմիտրի Գուզը, Ալբերտ Մնացականյանը, Դեու Դոսան, Աղվան Պապիկյանը, Մարկո Միլինկովիչը, Մանվել Ահարոնյանը, Վիտինյոն, Կոջո Ալֆոնսը և Նիկիտա Տանկովը։
Փոխարենը «Ալաշկերտի» կազմը համալրել են մի քանի ֆուտբոլիստները: Կենտրոնական կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը հարազատ թիմ է վերադարձել Մալթայի «Ֆլորիանա» ակումբից, բրազիլացի փլեյմեյքեր Տիագո Գալվաոն` Երևանի «Փյունիկից», իսկ հենակետային կիսապաշտպան Սարգիս Շահինյանը` «Նոայից»։
Գանացի պաշտպան Աննա Մենսահի նախորդ ակումբը Երևանի «Ուրարտուն» էր։ Հարձակվող Սարգիս Մեթոյանը «Ալաշկերտ» է տեղափոխվել ռումինական «Չիկշերեդա» ակումբից։ Կիսապաշտպան Բենիկ Հովհաննիսյանը հարազատ թիմ է վերադարձել Չարենցավանի «Վանից»։ Վնասվածքից ապաքինվել և մարզումները վերսկսել է Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:
Այս օրերին Հանքավանում ուսհավաք անցկացնող «Ալաշկերտին» առաջիկայում կմիանան ևս երեք նորեկներ:
Կարծիքներ