Ականապատ անօդաչու է ընկել Իրաքյան Քրդստանում
Ականապատ անօդաչու Է կործանվել Իրաքյան Քրդստանի հյուսիսում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 27-ին այդ մասին հայտնել Է Rudaw հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի վարչակազմի ղեկավարին:
Նրա կարծիքով անօդաչու թռչող ապարատը, հավանաբար, պատկանում Է Իրանին, սակայն քրդական կողմը խոսովանել Է, որ ստույգ տեղեկատվություն չունի, թե հատկապես որտեղից Է թռել դրոնը: Միջադեպի հետեւանքով տուժածներ չկան:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի ընտիր զորամասեր) ցամաքային ուժերն Իրաքյան Քրդստանի հյուսիսային շրջաններին հարվածներ են հասցնում՝ սկսած սեպտեմբերի 24-ից: Իրանական կողմի վարկածով՝ հրետակոծության են ենթարկվում քրդական «ահաբեկչական խմբավորումները, որոնք մասնակից են Իրանի հյուիսիս - արեւմուտքում ավերումների եւ անկարգությունների կազմակերպմանը»: Իրանում բողոքի ակցիաները ծավալվել են սեպտեմբերի 17-ին 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ աղջիկը ձերբակալվել Է բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու պատճառով եւ մահացել Է սրտի նոպայից, որը տեղի Է ունեցել հարցաքննության ժամանակ: Սոցիալական ցանցերում, սակայն, տարածվել Է տեղեկատվություն, որ Ամինին ծեծի Է ենթարկվել ոստիկանների կողմից եւ մահացել ստացած վնասվածքներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ