Սի Ցզինպինը Բալիում Բայդենի հետ հանդիպումը կառուցողական է անվանել

Սի Ցզինպինը Բալիում Բայդենի հետ հանդիպումը կառուցողական է անվանել

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Բալիում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումը կառուցողական է անվանել։ Այդ մասին նա հայտարարել է շաբաթ օրը Բանգկոկում APEC ֆորումի շրջանակներում ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսի հետ հանդիպման ժամանակ։

«Իմ հանդիպումը նախագահ Բայդենի հետ Ինդոնեզիայի Բալիում ռազմավարական և կառուցողական էր և կարևոր ուղեցույց կլինի չին-ամերիկյան հարաբերությունների հաջորդ փուլի համար», - մեջբերում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը նրա խոսքերը :

Բայդենը և Սի Ցզինպինը հանդիպել են Բալիում երկուշաբթի օրը՝ G20-ի գագաթնաժողովից առաջ։ Այն տևեց ավելի քան երեքուկես ժամ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում