Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիրիա
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Սիրիա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Դամասկոսի օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ Մեկդադը:
Այս պահին ընթանում է Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը:
Արարատ Միրզոյանը Դամասկոսում կհանդիպի նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, որից հետ կմեկնի Հալեպ:
Միրզոյանը Սիրիա է ժամանել ավերիչ երկրաշարժից հետո մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը տեղ հասցնելու նպատակով:
Կարծիքներ