Նիդեռլանդների բնակչությունը գերազանցել է 18 միլիոնը

Նիդեռլանդների բնակչությունը գերազանցել է 18 միլիոնը

Նիդեռլանդները անցել է 18 միլիոն բնակչի նշագիծը։ Նիդեռլանդների վիճակագրության կենտրոնական բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ ութ տարում երկրի բնակչությունն ավելացել է 1 միլիոնով։

Դժվարացել են ասել, թե կոնկրետ ով է դարձել երկրի 18 միլիոներորդ բնակիչը։ «Մենք կարող ենք գնահատել միայն այն, ինչ ամենահավանականն է», - ասաց Ռուբեն վան Գալենը: Քանի որ վերջին տարիներին բնակչության աճը պայմանավորված է միգրացիայի հետևանքով, հավանական է, որ Նիդեռլանդների 18 միլիոներորդ բնակիչը եկել է արտասահմանից: 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2015 թվականից ի վեր երկրի բնակչությունն ավելացել է հիմնականում միգրացիայի պատճառով։ Իսկ 2022 թվականից բնակչության աճը տեղի է ունենում բացառապես այն պատճառով, որ ավելի շատ մարդ է երկիր մտնում, քան հեռանում։ Նոր բնակիչները հիմնականում գալիս են Ուկրաինայից և Սիրիայից։ Այս ընթացքում ավելի քիչ մարդ է ծնվել, քան մահացել է։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում