«Ինտերի» ևս 3 ֆուտբոլիստ է վարակվել կորոնավիրուսով
Միլանի «Ինտերը» հայտարարել է թիմի ևս 3 ֆուտբոլիստի կորոնավիրուսով վարակման մասին:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կորոնավիրուսի թեստերի պատասխանները դրական են եղել Ռաջա Նայնգոլանի, Ռոբերտո Գալյարդինիի և Իոնուց Ռադուի մոտ:
Ավելի վաղ «Ինտերը» հայտաարել էր, որ վարակված են թիմի պաշտպաններ Միլան Շկրինյարը և Ալեսանդրո Բաստոնին:
«Ինտերի» ամբողջ անձնակազմը կրկին կորոնավիրուսի թեստ կհանձնի հոկտեմբերի 10-ին:
Կարծիքներ