ԵՄ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունները և Իսրայելին զուսպ պատասխանելու կոչ է արել

ԵՄ-ն դատապարտել է ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունները և Իսրայելին զուսպ պատասխանելու կոչ է արել

ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չորեքշաբթի դատապարտել է պաղեստինյան խմբավորումների կողմից Իսրայելի տարածքում քաղաքացիական անձանց վրա հրթիռային հարձակումները՝ միաժամանակ Իսրայելին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և համաչափ պատասխանել: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Իսրայելում ՀԱՄԱՍ-ի և այլ պաղեստինյան խմբավորումների  կողմից Իսրայելի քաղաքացիական անփանց հրթիռակոծումները անընդունելի են»,-ասված է Բորելի գրավոր հայտարարության մեջ: Նրա խոսքերով` ԵՄ-ն ընդունում է Իսրայելի «քաղաքացիական անձանց պաշտպանության անհրաժեշտության օրինականությունը», բայց Իսրայելի պատասխանը պետք է լինի «համաչափ` ուժի կիրառման հարցում զսպվածության ցուցաբերմամբ»:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև նշել է, որ իրավիճակի լիցքաթափման նպատակով կապի մեջ է մերձավորարևելյան տարածաշրջանի կողմերի և Մերձավոր Արևելքում կարգավորման հարցով քառյակի անդամների հետ:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից ավելի քան 1000 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: 850 հրթիռ հատել է Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում