Մեսրոպ Առաքելյանը ստահոդ լուր է տարածել. Սոթքի ուղղությամբ ինտենսիվ կրակոցներ չեն եղել

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, թե, իբր, ամբողջ գիշեր Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կողմից ինտենսիվ կրակոցներ են եղել:
Մեսրոպ Առաքելյանի գրառումն իրականում ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:
Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սոցիալական ցանցերում հրապարակվում են առաջնագծի կամ բանակային դիրքերի վերաբերյալ տարատեսակ, ընդ որում՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
«Ապատեղեկատվություն հանդիսացող գրառումները հերքում է սահմանված կարգով՝ բազմակի ճշգրտումներից հետո։
Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ, սխալ ու մտացածին տեղեկություններ հրապարակելուց և հետևել ՊՆ պաշտոնական լրահոսին»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ:
Կարծիքներ