Բարսելոնայում տասնյակ մարդիկ են տուժել Լա Մերսե փառատոնի տոնախմբության ժամանակ
Բարսելոնայում 43 մարդ է տուժել գիշերային տոնախմբության ժամանակ, նրանցից երեքը լուրջ վնասվածքներ են ստացել շաբաթ գիշեր։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի աղբյուրին, տոնակատարության երկրորդ գիշերը բախումներ են տեղի ունեցել մարդկանց տարբեր խմբերի միջև, այնպես էլ ոստիկաննորի հետ։
Բարսելոնայում սեպտեմբերի վերջին օրերին նշվում Լա Մերսե փառատոնը, որը նվիրված է քաղաքի հովանավոր սրբին։ Մի քանի օր տևող խնջույքները սովորաբար ուղեկցվում են մեծ քանակով ոգելից խմիչքի օգտագործմամբ։
Կարծիքներ