Բելգիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է անում չեղարկել START-ի վերաբերյալ որոշումը

Բելգիայի ԱԳՆ-ն Ռուսաստանին կոչ է անում չեղարկել START-ի վերաբերյալ որոշումը

Բելգիայի ԱԳՆ-ն երեքշաբթի օրը կոչ է արել Ռուսաստանի կառավարությանը վերանայել Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրին (START, START-3) մասնակցությունը դադարեցնելու որոշումը:

Նախարարությունը նաեւ ընդգծել է, որ այդ քայլը վտանգում է միջուկային զենքի տեղակայումը սահմանափակելու միակ համաձայնագիրը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարեցնում է իր մասնակցությունը START-ին, սակայն դուրս չի գալիս դրանից։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում