Վանաձորում ավտոկռունկ է շրջվել

Վանաձորում ավտոկռունկ է շրջվել

Ապրիլի 6-ին՝ ժամը 17։54-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շիրակի փողոցում ավտոկռունկը շրջվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում