Ալեխանդրա Սիլվան կիսվել է հազվագյուտ ընտանեկան նկարով

Ալեխանդրա Սիլվան կիսվել է  հազվագյուտ ընտանեկան նկարով

Ռիչարդ Գիրի կինը՝ հրապարակախոս և քաղաքական ակտիվիստ Ալեխանդրա Սիլվան, անցած հինգշաբթի օրը նշել է իր 40-ամյակը օվկիանոսում ընտանեկան պիկնիկով։ Մեկ օր անց որոշել է շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր շնորհավորել են նրան։ Սոցցանցերում նա հուզիչ գրառում է հրապարակել, որն ուղեկցվել է հազվադեպ ընտանեկան նկարով. Լուսանկարում Ալեխանդրան Ռիչարդ Գիրից իր որդիների՝ 4-ամյա Ալեքսանդրի և նրա կրտսեր եղբոր հետ է, ով այս տարվա օգոստոսին կդառնա երեք տարեկան։ 

 Նոր հրապարակված լուսանկարում Սիլվայի և Գիրի երեխաները մոր հետ վազում են ծովափով։

Հիշեցնենք, որ Ռիչարդ Գիրը և նրա ընտրյալ Ալեխանդրա Սիլվան հանդիպել են 2014թ., գրեթե 4 տարվա սիրավեպից հետո նրանք գաղտնի ամուսնացան՝ 2018 թվականի ապրիլին տեղի ունեցած  քաղաքացիական արարողության ժամանակ: Ամուսինները 33 տարվա տարիքային տարբերություն ունեն՝ Գիրն այժմ 73 տարեկան է, բայց դա բոլորովին չի անհանգստացնում սիրահարներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում