Ռուսաստանը եւ Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակը. Լավրով

Ռուսաստանը եւ Իրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք կարձանագրեն գործընկերության նոր որակը. Լավրով

 Մոսկվան եւ Թեհրանը նախապատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք Է արձանագրեն ռուս-իրանական գործընկերության նոր որակը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարարության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հանդիպմանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ մոտ պատրաստվում են նոր կարեւոր փաստաթղթեր, որոնք կոչված են արձանագրելու մեր գործընկերության նոր որակը»,- ասել Է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նաեւ գնահատում Է Իրանի անաչեռ դիրքորոշումն Ուկրաինայի իրադրության վերաբերյալ: «Ցանկանում եմ նշել, որ մենք գնահատում ենք մեր վստահական երկխոսությունը եւ ձեր անկողմնակալ դիրքորոշումն այն բանի վերաբերյալ, ինչ տեղի Է ունենում Ուկրաինայում»,- ասել Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում