Իրանում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով 10 սահմանապահ է զոհվել
Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում ահաբեկիչների հետ փոխհրաձգության հետևանքով 10 սահմանապահ է զոհվել:
Այս մասին հայտնել է Իրանի ՆԳՆ-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նահանգի Թաֆթան շրջանում ոստիկանության պարեկը փոխհրաձգության մեջ է մտել մի խումբ զինված մարդկանց հետ։
«Տաֆտանի շրջանում տրանսպորտային մայրուղու վրա 10 սահմանապահի զոհվելուց հետո ՆԳ նախարարը կարգադրել է ոստիկանության հրամանատարներից և ՆԳՆ պաշտոնյաներից կազմված խմբին շտապ հետաքննել դեպքի հանգամանքները»,- հայտնել է ՆԳՆ-ն։
Կարծիքներ