Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների` 7-ից13 տարեկան 1600 երեխայի համար: Իրազելումն իրականացվել է պետության կողմից կազմակերպված 6 ճամբարում, որտեղ գտնվում են երեխաները:

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Առողջապահության նախարարության աշխատակազմի, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի», «Առողջապահության ազգային ինստիտուտի» մասնագետները, կամավորներ այցելել են երեխաներին, զրուցել առողջ սնվելու, ընդհանուր հիգիենայի, այդ թվում` ձեռքերի ճիշտ լվացման և բերանի խոռոչի հիգիենայի կանոնների, ինչպես նաև ծխախոտի երկրորդային ծխի վտանգների մասին:

Իրազեկման աշխատանքներն անցկացվել են դասընթացների, տեսանյութերի ցուցադրման և ակտիվ քննարկումների ձևաչափով: Միաժամանակ, ճամբարների տնօրեններին տրամադրվել են պաստառներ և ծխելու արգելքի մասին ազդարարող ցուցանակներ: Հետագայում նախատեսվում է այս ծրագիրն իրականացնել երկրորդ հերթափոխով ճամբարներ այցելող` 7-ից13 տարեկան ևս 1600 երեխայի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում