Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել. ԱՀԿ
Աշխարհում յուրաքանչյուր երրորդ կին (դա կազմում է մոտավորապես 736 միլիոն) ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել: Կանանց մեծ մասը տուժել է զուգընկերոջ բռնությունից:
Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում:
ԱՀԿ փորձագետները վերլուծել են 161 երկրներում բռնության վերաբերյալ հարցումների տվյալները, որոնք իրականացվել են 2000-2018 թվականների ընթացքում: Նոր զեկույցում կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ տվյալներ չկան:
Օրինակ՝ կազմակերպությունը նկատել է, որ կանայք խոսում են ավելի վաղ տեղի ունեցած բռնության մասին: 15-24 տարեկան յուրաքանչյուր չորրորդ աղջիկ բռնության է ենթարկվել զուգընկերոջ կողմից:
Կարծիքներ