Թայվանի ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թայվանի ափերի մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղետի էպիկենտրոնը գտնվել է Ջիլոնգ քաղաքից 233 կմ հյուսիս-արեւելք՝ մոտ 397 հազար մարդ բնակչությամբ։ Օջախը գտնվել է 167 կմ խորության վրա։
Զոհերի, ավերածությունների կամ ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան։
23 միլիոն բնակչություն ունեցող Թայվանը գտնվում է Արեւելյան Ասիայի ամենասեյսմիկ ակտիվ գոտիներից մեկում։
Կարծիքներ