Մեր հավատը վերադարձել է․ Տեն Հագը՝ Սիթիի դեմ տարած հաղթանակի մասին

Մեր հավատը վերադարձել է․ Տեն Հագը՝ Սիթիի դեմ տարած հաղթանակի մասին

ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է ԱՊԼ 20-րդ տուրում «Ման Սիթիի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը։

Այս մասին գրում է Armsport.am-ը։

«Առաջին կեսը շատ լավ անցկացրեցինք։ Գրագետ պաշտպանվում էինք ու լավ գրոհներ ձեռնարկում։ Ընդմիջմանը մենք իսկապես երջանիկ էինք։ Ընդմիջմանը ստիպված էինք փոխարինել Մարսյալին, նա որոշակի բողոքներ ուներ, ու խաղը փոխվեց։ «Ման Սիթին» գոլ խփեց, երբ մենք ակտիվ չէինք։ Բայց թիմի ոգին այնքան մեծ է, որ հավատ կար, որ խաղը ձգվում է 90 րոպե և մենք կարող ենք պատասխան տալ։

Մեր հավատը վերադարձավ, ու մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում։ Պիտի աշխատենք «Ման Սիթիի» պես թիմերի դեմ գնդակին տիրելու ուղղությամբ։ Նրանք որակներ ունեն, որը թույլ է տալիս նրանց ակնթարթորեն գոլ խփել։ Մենք դա այսօր տեսանք։ Մի սխալ, և նրանք գոլ խփեցին»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում BBC-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում