Մի քանի մարզերում ձյուն է տեղում, որոշ ավտոճանապարհին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց

Մի քանի մարզերում ձյուն է տեղում, որոշ ավտոճանապարհին բուք է, տեղ-տեղ՝ մերկասառույց

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Աշոցքի, Կոտայքի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Ճամբարակի, Բերդի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր հատվածում և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը և Գորայք-Ջանգեր հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Կապալառու կազմակերպությունների աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ անվտանգ երթևեկությունը կազմակերպելու նպատակով Սպիտակի ոլորանները ժամանակավորապես փակել են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին կոչ է արվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում