G7-ն առցանց հանդիպում կանցկացնի Ուկրաինայի շուրջ իրադրության վերաբերյալ

 G7-ն առցանց հանդիպում կանցկացնի Ուկրաինայի շուրջ իրադրության վերաբերյալ

Յոթի խմբի (G7) երկրների ներկայացուցիչները մարտի 16-ին կանցկացնեն առցանց բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը:

Ինչպես տեղեկացանում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի ֆինանսների նախարար Սյունիտի Սուձուկին՝ խորհրդարանում պատասխանելով հարցերին: «Մեր երկիրը (Ուկրաինայի իրադրության շուրջ) սերտորեն համագործակցում Է բոլոր շահագրգիռ երկրների, առաջին հերթին  G7-ի երկրների հետ, որպեսզի պաշտպանի համաշխարհային կարգի հիմքերը:

Օրինակի համար՝ ընդունվել Է որոշում այսօր ժամը 21:00-ից (Երեւանի ժամանակով 16:00-ից – ծանոթ. խմբ.) հետո անցկացնել G7-ի վիրտուալ հանդիպում»,- նշել Է նա՝ հերթական անգամ հնչեցնելով Ճապոնիայի իշխանությունների դիրքորոշոմն այն մասին, որ «Ռուսաստանը բարձր գին կվճարի Ուկրաինա ներխուժելու համար»:

Միեւնույն ժամանակ Սուձուկին չի ճշտել, թե ինչ մակարդակով տեղի կունենան բանակցությունները հեռակոնֆերանսի ձեւաչափով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավաների դիմումի: Նա ընդգծել Է, որ Մոսկվայի պլանների մեջ Ուկրաինայի տարածքների օկուպացում չի մտնում, նպատակը երկրի ապառազմականացումն Է եւ դենացիֆիկացիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում