ՌԴ-ի հետ զենքի շուրջ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել. Արմեն Գրիգորյան
ՌԴ-ի հետ զենքի շուրջ պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Մենք նոր համաձայնագրեր չունենք ՌԴ-ի հետ, գոյություն ունեցող պայմանագրերի շուրջ թարմացումներ են կատարվում»,- նշել է Գրիգորյանը:
Նա հավելել է, որ 2021 թվականից ի վեր կնքվել են զենքի մի քանի պայմանագրեր, որոնք չեն կատարվել, այժմ դրանց մի մասը վերանայվում է, բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ:
Կարծիքներ