Իսրայելում բացվել է Բեն Գուրիոնի օդանավակայանը
Իսրայելի ամենախոշոր Դեյվիդ Բեն-Գուրիոն միջազգային օդանավակայանը, որը գտնվում է Թել Ավիվի մոտ, շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, թռիչքները չեղարկելու բոլոր որոշումները կայացվում են մասնավոր ավիաընկերությունների կողմից: Այս մասին հայտնում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Արտասահմանում գտնվող իսրայելցիների համար, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք, տեղեկացնում ենք, որ Բեն Գուրիոն օդանավակայանը բաց է մեկնող և ժամանող չվերթների համար: Որոշ օտարերկրյա ավիաընկերություններ չեղարկել են թռիչքները դեպի Իսրայել, դա պետք է ստուգվի հենց ընկերությունների հետ», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Կարծիքներ