Արա Այվազյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը

Արա Այվազյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությունը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի  նախարար Արա Այվազյանն ապրիլի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: 

Երկուստեք գոհունակություն  է հայտնվել բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ:

Զրուցակիցները կարևորել են  խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: 

Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր են փոխանակել Արցախի դեմ ադրբեջանա֊թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում