Իրանը պատասխան պատժամիջոցներ կսահմանի ԵՄ-ի նկատմամբ. ԱԳՆ խոսնակ
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել է, որ Թեհրանը շուտով պատասխան պատժամիջոցներ կսահմանի Եվրամիության նկատմամբ։
Ի պատասխան Իրանի ղեկավարության կողմից երկրում շարունակվող բողոքի ակցիանների հանդեպ արձագանքին՝ Եվրամիությունը Իրանի 11 ֆիզիկական անձանց և 4 կազմակերպությունների դեմ պատժամիջոցներ էր սահմանել։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը եվրոպական պատժամիջոցներն անվանել է միջազգային իրավունքի խախտում։
Կարծիքներ