Ֆրանսիան մարդասիրական օգնության բեռով նավ է ուղարկում Ուկրաինա

Ֆրանսիան մարդասիրական օգնության բեռով նավ է ուղարկում Ուկրաինա

Չորեքշաբթի օրը Մարսելի նավահանգստից Ուկրաինայի համար մարդասիրական օգնության բեռով նավ է դուրս եկել։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։

«Մարսելի նավահանգստից Ռումինիայի ուղղությամբ մեկնած նավի վրա 1000 տոննա մարդասիրական օգնություն կա Ուկրաինային»,- գրել է նախարարը։

Սպասվում է, որ նավը Կոնստանցա նավահանգիստ կհասնի հոկտեմբերի 4-ին, որից հետո բեռները ցամաքային ճանապարհով կտեղափոխվեն Ուկրաինա։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում