Բայդենը հայտարարել է Սպիտակ տանը նոր նշանակումների մասին
Երեքշաբթի ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենը հայտարարել է իր վարչակազմում Սպիտակ տանը մի շարք պաշտոնների նշանակման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես ասվում է քաղաքական գործչի անցումային թիմի հրապարակած հայտարարության մեջ, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը կզբաղեցնի Բրյուս Ռիդը: Նա մի քանի տարի շարունակ եղել է Բայդենի օգնականն ու խորհրդականը:
Սպիտակ տան աշխակազմի ղեկավար է նշանակվել Ռոն Քլայնը: Ինչպես երեքշաբթի հայտարարվել էր, Քլայնի ավագ խորհրդականը կլինի Էլիզաբեթ Ուիլքինսը, որն ավելի վաղ դեմոկրատի նախընտրական շտաբի աշխատակից էր:
Սպիտակ տանը Բայդենի խոսքերի նախապատրաստմամբ կզբաղվի Վինայ Ռեդին: Նա դեմոկրատի սփիչրայթերն էր, երբ վերջինս զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը, ինչպես նաեւ նախընտրական մրցարշավի ժամանակ: Սպիտակ տանը վարչական հարցերի համակարգմամբ կզբաղվի Էն Ֆիլիփիքը, իսկ պլանավորվման համար պատասխանատու կլինի Ռայան Մոնթոյան:
Կարծիքներ