Կլաարն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ու Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հեռախոսազրույց են ունեցել։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ներկա իրավիճակն ու տարածաշրջանային լարվածությունը։
Այս մասին հայտնում է Factor.am-ը:
Բայրամովը, ինչպես միշտ անհիմն կերպով հայկական կողմին է մեղադրել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի խախտման մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետներ և ԱԹՍ-ներ։ Հայկական կողմից զոհվել է 2 զինծառայող , ևս 19-ը վիրավորվել է։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ Արցախի դիրքերի վրա հարձակումն ինքն է սկսել։
Կարծիքներ