Մոսկվայում ուժգին փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 2–ի, հոսպիտալացվել է 18 մարդ
Մոսկվայում ուժգին փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 2–ի, 18 մարդ հոսպիտալացվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով 18 մարդ հոսպիտալացվել է քաղաքային հիվանդանոցներ, նրանցից 3–ի վիճակը ծանր է, կյանքին վտանգ չի սպառնում: Հոսպիտալացվածների թվում է 4 երեխա, նրանց վիճակը գնահատվում է բավարար»,- ասվում է մայրաքաղաքի Առողջապահության վարչության հաղորդագրությունում:
Մոսկվայում hունիսի 20-ին մոլեգնած սաստիկ տեղատարափի պատճառով գրանցվել էին նաև ծառերի տապալման և կոնստրուկցիաների վնասման դեպքեր:
Կարծիքներ