Հրավառություն չի լինելու. Փաշինյանը հորդորել է թիմակիցներին խստագույնս զերծ մնալ գիշերային հրավառություն կազմակերպելուց
ՔՊ-ում շտաբի պետերին խստիվ զգուշացնում են հաղթանակի արձանագրումից հետո՝ ոչ մի հրավառություն։
Սոցցանցային տիրույթում լուրեր են շրջանառվում, թե իբր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը նախապատրաստվում է կեսգիշերն անց, ընտրությունների նախնական արդյունքները ստանալուց հետո կազմակերպել գիշերային հրավառության։ Այդ ստահոդ լուրերը կրկին հայտնի շրջանակների իրականացվող մեդիատեռորի արգասիքն են, ովքեր վաղ առավոտից ամենատարբեր կեղծ թեզերն ու «ահազանգներն» են հրամցնում հասարակությանը։
Մեզ հասած տեղեկություններով՝ «ՔՊ»-ն ոչ միայն չի նախատեսել հրավառություն, այլև՝ Նիկոլ Փաշինյանը անձամբ հրահանգել է բոլոր շտաբների ղեկավարներին խստագույնս հետևել, որ հրավառության մասնավոր դեպքեր անգամ չգրանցվեն։ Փաշինյանը հորդորել է իր թիմակիցներին զերծ մնալ որևէ նմանօրինակ միջոցառումներ իրականացնելուց և ընտրությունների հաղթանակը ընդունել մաքսիմալ զսպվածությամբ, այդ կերպ նաև չխախտելով քաղաքացիների գիշերային անդորրը և ավելորդ լարվածություն չստեղծելով։
Ընդդիմադիր ուժերը կանխազգալով իրենց մոտալուտ պարտությունը մանր ինտրիգներով քաղաքացիների շրջանում հերթական անգամ փորձում են լարվածություն առաջացնել, ինչը ոչ մի պարագայում չի հաջողվելու։
Կարծիքներ