Covid-19. hունվարի 1-ից հանրային վայրեր քաղաքացիների մուտքի սահամնափակումներ են նախատեսվում, շահագրգիռ կողմերն առաջարկներ ունեն

Covid-19. hունվարի 1-ից հանրային վայրեր քաղաքացիների մուտքի սահամնափակումներ են նախատեսվում, շահագրգիռ կողմերն առաջարկներ ունեն

Մշակութային հաստատությունները և հանրային սննդի կետերի ներկայացուցիչները կողմ են  հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կորոնավիրուսային խստացումներին, սակայն ունեն մտավախություններ, հանդես են գալու նաև առաջարկություններով։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 30-ին կայացած ասուլիսում հայտնեց, որ Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ: Նախարարը վստահեցնում է՝ Կառավարության ջանքերը ուղղված են զսպման մեխանիզմներով քաղաքացիների կյանքն ու առողջությունը, նաև տնտեսությունը փրկելուն։ Մշակութային հաստատությունները և հանրային սննդի վայրերը, կողմ լինելով պայմանների խստացմանն ու պետության հետ համագործակցաբար խնդիրների կարգավորմանը, այդուհանդերձ ունեն որոշ մտահոգություններ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում