Ասադը կազդուրվում է կորոնավիրուսային վարակից հետո

Ասադը կազդուրվում է կորոնավիրուսային վարակից հետո

Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար ալ-Ասադը և կինը՝ Ասմա ալ-Ասադը, կորոնավիրուսով վարակվելուց հետո առողջանում են, հայտնում է ТАСС-ը ՝ հղում անելով Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադադին:

«Նախագահի և նրա կնոջ առողջությունը, փառք Աստծու, լավ է, և նախագահի աշխատակազմը հայտարարեց, որ լաբորատոր և ռենտգեն հետազոտությունների արդյունքները հետզհետե վերադառնում են նորմալ մակարդակի: Բժիշկները հավատում են, որ նրանք վերականգնման փուլում են », – ասաց նա:

Մարտի 8-ից նախագահ Ասադը և նրա ընտանիքը կարանտինում էին՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքից հետո:

«Նախագահի աշխատակազմը հաստատել է, որ նախագահն ու կինը շարունակում են աշխատել տնային կարանտինի ընթացքում, կարանտինային շրջանի ավարտից և PCR թեստի արդյունքների հաստատում ստանալուց հետո նրանք կվերադառնան իրենց առօրյային», – հավելեց դեսպանը:

Կարանտինը դեռ կշարունակվի որոշ ժամանակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում