ԱՄՆ-ում արջը դուրս է եկել անտառից և մարդկանց հետ սեղանի շուրջ հաց կերել

ԱՄՆ-ում արջը դուրս է եկել անտառից և մարդկանց հետ սեղանի շուրջ հաց կերել

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ արջը մարդկանց հետ նստում է պիկնիկի սեղանի շուրջ և հյուրասիրվում է այն մթերքներով, որոնք նրան առաջարկում են հանգստացողները: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ Մերիլենդ նահանգի Deep Creek լճի մոտ:

Նշվում է, որ արջը հաճախ է լինում այն վայրերում, որտեղ մարդիկ հանգստանում են: Կենդանին իրեն պահում է ոչ ագրեսիվ: Նա ուտում է այն, ինչ իրեն հյուրասիրում են և հեռանում է:

Կենդանաբանները զգուշացնում են ամերիկացիներին վտանգի մասին և խնդրում չկերակրել կենդանուն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում