ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 9-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 388.49 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.65 դրամով և կազմել 410.56 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 5.12 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.83 դրամով և կազմել 461.84 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 415.59 դրամով և կազմել 22686.03 դրամ: Արծաթի գինը նվազել է 12.31 դրամով և կազմել 251.12 դրամ: Պլատինի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16414.1 դրամ:
Կարծիքներ