Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն նոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերել
Իրանի ղեկավարությունն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ոչ մի նոր պայմանավորվածություն ձեռք չեն բերել փետրվարի վերջին կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի՝ Թեհրան կատարած այցից հետո: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին:
«Պետք է ընդգծեմ, որ որևէ նոր պայմանավորվածություն ՄԱԳԱՏԷ-ի հետ վերջին այցելությունից հետո չկա»,- ասել է իրանցի պաշտոնյան: Նրա խոսքով՝ «եվրոպացիները ցանկանում են օգտագործել Իրանում ՄԱԳԱՏԷ-ի ստուգումների հարցը որպես իրենց հեղինակության փրկության միջոց և բանաձևերի ընդունումից հրաժարվելու արդարացում:
Գրոսսին Թեհրանում բանակցություններ է վարել փետրվարի 22-ին, որոնց ընթացքում կողմերը պայմանավորվել են ևս երեք ամսով շարունակել Իրանի միջուկային կառույցներում սահմանափակ գործունեությունը:
Կարծիքներ