Վրաստանում հայտնաբերվել է Covid-19-ով վարակման ևս 1164 նոր դեպք
Վրաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 1164 նոր դեպք, հայտնում է stopcov.ge կայքը։
Մեկ օրվա ընթացքում երկրում առողջացել է 2292 մարդ, մահացել՝ 33 պացիենտ:
Երկրում կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ վերջին 14 օրում՝ 5,42 տոկոս, վերջին յոթ օրում՝ 4,92 տոկոս:
Վրաստանում ընդամենը հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 617 753 դեպք, որոնցից բուժվել է 589 791 մարդ, մահացել՝ 9038 պացիենտ:
Ընդ որում՝ հոկտեմբերի 2-ին Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 1826 նոր դեպք, առողջացել է 795 պացիենտ:
Կարծիքներ