Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարցազրույցն առաջադրվել է «Էմմի» -ի
Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի սկանդալային հարցազրույցը հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ առաջադրվել է «Էմմի» -ի: Այս մասին հաղորդվում է մրցանակի կայքում:
Օփրան ու նրա Harpo Productions ընկերությունը, ինչպես նաև մի շարք պրոդյուսերներ, որոնք ներդրում են ունեցել հաղորդման ստեղծման մեջ, առաջադրվել են «Հատկանշական գեղարվեստական շարք» կամ «Հատուկ թողարկում» անվանակարգերում:
Սասեքսի դքսերի զրույցը CBS- ով եթեր է հեռարձակվել մարտի 7-ին: Հարցազրույցը դիտել է ավելի քան 17 միլիոն մարդ:
Զույգի ցնցող հայտարարությունները լայն արձագանք են առաջացրել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում: Մասնավորապես, Մեգանը հայտարարել է, որ ինքը պալատում ապրելու ժամանակ բախվել է ռասիզմի դրսևորումների, ինչպես նաև տառապել է ինքնասպանության մտքերից:
Հաղորդման թողարկումից հետո արքայազն Հարրիի հարաբերությունները թագավորականընտանիքի անդամների հետ վատթարացել են:
Կարծիքներ