ՌԴ-ն զորավարժություններ է անցկացնում միջմայրցամաքային «Յարս» հրթիռներով
Ռուսաստանում մեկնարկել են Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերի զորավարժությունները։ Սվերդլովսկի շրջանի տարածքում զորավարժություններին մասնակցում է «Տագիլ» հրթիռային կազմավորումը՝ հագեցած «Յարս» շարժական ցամաքային հրթիռային համակարգերով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Հիշեցնենք, որ ՌՍ-24 «Յարս»-ը ռուսական պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է, որը մշակվել է Մոսկվայի ջերմային ճարտարագիտության ինստիտուտի կողմից: Հետագայում «Յարս»-ը պետք է փոխարինի ՌՍ-18 և ՌՍ-20 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները և «Տոպոլ Մ»-ի հետ միասին կկազմի ՌԴ Ռազմավարական հրթիռային ուժերի հիմքը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանում ոչ ոք չի քննարկում Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու գաղափարը։
Կարծիքներ