Արայիկ Հարությունյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Արայիկ Հարությունյանը Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Մասնավորապես, նիդերլանդական կողմին է ներկայացվել վերջին շրջանի անվտանգային մարտահրավերների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, անդրադարձ է կատարվել ս.թ. մարտի 28-ի ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությանը և ս.թ. մարտի 31-ին ՀՀ կառավարության նիստին ՀՀ վարչապետի ելույթում հնչեցված ուղերձներին:

Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-նիդերլանդական արդյունավետ համագործակցության կապակցությամբ, քննարկել մշակութային, տնտեսական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ծրագրեր՝ կարևորելով փոխգործացկության հետագա ընդլայնման հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում