Ստեփանակերտի շինություններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով այս պահի դրությամբ տուժածներ չկան
Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում գտնվող թթվածնային սարքավորումների արտադրամասում տեղի ունեցած հրդեհից այս պահի դրությամբ տուժածներ չկան: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ պատահարից հետո անմիջապես դեպքի վայր է ժամանել ԱՆ «Ստեփանակերտի Շտապ բժշկական օգնություն կայան» ՓԲԸ հերթապահ խումբը:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից էլ հայտնում են, որ օգոստոսի 25-ին Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարրաներ:
Կարծիքներ