Կքննարկվի ԱՄՆ-ից Լատինական Ամերիկայի երկրներ անօրինական միգրանտների արտաքսման հարցը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Ռիչարդ Գրենելը պատրաստվում է հանդիպել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։
Այս մասին հայտնել է CNN-ը՝ նշելով, որ հանդիպման հիմնական թեման լինելու է ԱՄՆ-ից Լատինական Ամերիկայի երկրներ անօրինական միգրանտների արտաքսման հարցը։
Միացյալ Նահանգները դարձել է Վենեսուելայի փախստականների հիմնական ուղղություններից մեկը, ինչի պատճառով ԱՄՆ վարչակազմը փորձում է գտնել խնդիրների կարգավորման ուղիներ։
Կարծիքներ