Մեքենաներ են բախվել, «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են

Մեքենաներ են բախվել, «ՎԱԶ 2107»-ը գլխիվայր շրջվել է․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են

Հուլիսի 9-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Գավառ քաղաքի Թորգոմյան և Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 54-ամյա Ռազմիկ Բ.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի և 24-ամյա Էրիկ Թ.-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս գլխիվայր մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «ՎԱԶ 2107»-ի վարորդ Էրիկ Թ.-ն և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդը և նրա ուղևորը ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի ծառայողներ են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում