Կառավարության մոտից 16 անձ է բերման ենթարկվել

Կառավարության մոտից 16 անձ է բերման ենթարկվել

Կառավարության մոտից Ոստիկանությունը 16 անձի բերման է ենթարկել՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Կառավարության շենքի մոտ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու դեմ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում