Samsung-ը և Tesla-ն նոր սերնդի ավտոմեքենաների համար «ուղեղներ» կստեղծեն
Samsung և Tesla ընկերությունները կստեղծեն նոր սերնդի անվարորդ ավտոմեքենաների համար անհրաժեշտ պրոցեսոր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Gizmochina-ն:
Ավտոմեքենաների օգնությամբ կորեական արդյունաբերության հսկան պատրաստվում է զգալիորեն ընդլայնել իր կիսահաղորդիչների արտադրությունը: Tesla անվարորդների համար մշակվում է Extreme Ultraviolet 5-նանոմետրային պրոցեսոր: Իլոն Մասկի էլեկտրոնային ավտոմեքենաներն այժմ օգտագործում են 14 նանոմետրային չիպեր:
Կարծիքներ