Արմեն Սարգսյանը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին` Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առթիվ:
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի և Տաջիկստանի ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են հայ-տաջիկական համագործակցության հետագա ամրապնդման համար:
«Համոզված եմ, որ Հայաստանի և Տաջիկստանի միջև կառուցողական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր ժողովուրդների շահերից»,- մասնավորապես ասվում է նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում:
Նախագահ Սարգսյանն Էմոմալի Ռահմոնին մաղթել է քաջառողջություն, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:
Կարծիքներ