Հրաձգություն Ինդիանապոլիսում. կան տուժածներ

Հրաձգություն Ինդիանապոլիսում. կան տուժածներ

Ինդիանապոլիսում գտնվող FedEx լոգիստիկ ընկերության շենքում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդվում է մեծ թվով տուժածների մասին, հայտնում է WRTV-ն՝ վկայակոչելով ոստիկանությունը:

Ոստիկանություն հաղորդում էր ստացվել հինգշաբթի՝ տեղական ժամանակով ժամը 23:00-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեռուստաալիքի տվյալներով՝ FedEx-ի շենքը գտնվում է Ինդիանապոլիսի միջազգային օդանավակայանի մոտակայքում:

Տուժածների ճշգրիտ թվի վերաբերյալ տեղեկատվություն դեռ չի տրամադրվել: Նախնական տվյալներով՝ կրակող տղամարդը ինքնասպան է եղել:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում