Պետք է խուսափել ՌԴ-ի հետ պատերազմի մեջ մտնելուց, հակառակ դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհայինը. Բորել

Պետք է խուսափել ՌԴ-ի հետ պատերազմի մեջ մտնելուց, հակառակ դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհայինը. Բորել

Պետք է օգնել Ուկրաինային, բայց պետք է խուսափել էսկալացիայից և Ռուսաստանի հետ պատերազմի մեջ մտնելուց, քանի որ այս դեպքում կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը, ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Այստեղ մի բան պարզ է. մենք պետք է հնարավորինս օգնենք Ուկրաինային, բայց պետք է խուսափել պատերազմի սրացումից: Պետք է խուսափել պատերազմի տարածումից դեպի այլ երկրներ, պետք է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմելուց: Դա կլինի Երրորդ համաշխարհային պատերազմը»,- ասել է Բորելը ֆրանսիական «France Info» ռադիոյին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում